ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը խոստացել է լավ նորություններ Ուկրաինայում խաղաղության գործընթացի վերաբերյալ։
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք», – ասել է նա Fox News-ի հետ հարցազրույցում։
Ուիթքոֆը հավելել է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ երեք շաբաթվա ընթացքում՝ հիմք դնելով Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև եռակողմ հանդիպման համար։