Aurora News | Լուրերը մեկ տողով. Ռազմական տեղաշարժեր, «Հյուսիսային հոսքի» շուրջ կուլիսային բանակցություններ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:

• Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժարվել է ցուցմունք տալ, եւ քրեական վարույթի նպատակը Եպիսկոսաց ժողովը տապալելն էր: Այս մասին լրագրողներին ասել է Փաստաբան Արա Զոհրաբյանը:

• Վրաստանը հունվարին մեծածավալ էլեկտրաէներգիա է ներմուծել, որի հիմնական մատակարարը Ռուսաստանն է։

• Ռուսաստանը սպառնացել է Էստոնիային՝ ՆԱՏՕ-ի միջուկային զենքի հնարավոր տեղակայման դեպքում այն դիտարկելով որպես թիրախ։

• Իրանում կառավարման լծակները կենտրոնացվել են երկրի ղեկավարի մերձավոր շրջանակում՝ արտաքին և ներքին ճգնաժամերի ֆոնին։

• ԱՄՆ-ն մեկ օրում մի քանի ռազմատրանսպորտային ինքնաթիռ է ուղարկել Եվրոպա՝ Մերձավոր Արևելքում հնարավոր սրացման պայմաններում։

• Սաուդյան Արաբիան քննադատել է Իսրայելի տարածքային հայտարարությունները՝ ընդգծելով միջազգային իրավունքի առաջնահերթությունը։

• Տեղեկություններ են շրջանառվում «Հյուսիսային հոսք» գազատարի հնարավոր վերագործարկման շուրջ ոչ հրապարակային քննարկումների մասին։

Leave a Comment