Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը հրաժարվել է իր նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդման շրջանակում ցուցմունք տալ, լրագրողներին հայտնել է Վեհափառի փաստաբան Արա Զոհրաբյանը։
Փաստաբանը նշել է, որ կաթողիկոսը ցուցմունք տալուց հրաժարվել է փետրվարի 14-ին՝ նույն օրը, երբ նրա նկատմամբ քրհետապնդում էր հարուցվել։ Զոհրաբյանը մանրամասնել է, որ այս ընթացքում որևէ գործողություն չի կատարվել։
Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Վարչապետի հետ հանդիպումից հետո 10 հոգևորական, որոնց թվում՝ Մասյացոտնի թեմի արդեն նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված Արման (Գևորգ) Սարոյանը, կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել: Դատարանը Սարոյանին վերականգնել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մինչև վերջնական դատական ակտը։
ՀՀ գլխավոր դատատախազությունը փետրվարի 14-ին քրեական հետապնդում էր հարուցել կաթողիկոսի նկատմամբ՝ Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով և արգելել վեհափառի ելքը Հայաստանից։ Փետրվարի 17-ին ԶԼՄ-ները գրել էին, որ կաթողիկոսը հրաժարվել է հարցաքննվել։
Կարդացեք նաև՝
