Մայիսի 2-ից Air Baltic ավիաընկերությունը կմեկնարկի Երևան-Ռիգա-Երևան ուղիղ չվերթները, տեղեկանում ենք ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի, ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեի հանդիպմանը կողմերը նշել են չվերթների կարևորության մասին։
Մասնավորապես ընդգծել են երկկողմ զբոսաշրջային այցելությունների, հարաբերությունների զարգացման և միջմշակութային հաղորդակցության ապահովման մասին։
