Aurora News | Վիկտոր Օրբանն ու Դոնալդ Տուսկը վիճաբանել են Ուկրաինային աջակցության հարցի շուրջ

Վիկտոր Օրբանն ու Դոնալդ Տուսկը վիճաբանել են Ուկրաինային աջակցության հարցի շուրջ:

Հունգարիայի և Լեհաստանի վարչապետները սոցցանցում հրապարակային բանավեճ են ծավալել Ուկրաինային եվրոպական աջակցության շուրջ։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը X հարթակում գրել է, որ Վիկտոր Օրբանը «վերջերս արգելափակել է Եվրոպայի օգնությունը Ուկրաինային», իսկ լեհական «Իրավունք և արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին փորձում է արգելափակել ԵՄ պաշտպանական ներդրումների ծրագիրը՝ այսինքն պաշտպանական և լեհական ռազմարդյունաբերության համար նախատեսված միջոցները։

«Գուշակեք, թե ով է գոհ», – գրել է Տուսկը։

Ի պատասխան՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հրապարակայնորեն դիմել է Տուսկին։

«Սիրելի Դոնալդ Տուսկ, ես պատասխանատու եմ Հունգարիայի և հունգարացիների համար։ Եթե որևէ մեկը նրանց վնաս է պատճառում, ես պարտավոր եմ պաշտպանել նրանց», – ընդգծել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։

Leave a Comment