Ուիթքոֆը նշել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հնարավոր հանդիպման ամսաթվերը

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ երեք շաբաթվա ընթացքում՝ հիմք դնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև եռակողմ հանդիպման համար։

«Ջարեդը ( ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները- խմբ.) և ես հույս ունենք երկու կողմերին ներկայացնել որոշ առաջարկներ, որոնք կհամախմբեն նրանց հաջորդ երեք շաբաթվա ընթացքում և, հնարավոր է, նույնիսկ կհանգեցնեն Զելենսկու և Պուտինի միջև գագաթնաժողովի, գուցե որոշ պահի (ԱՄՆ) նախագահի հետ եռակողմ գագաթնաժողովի, կտեսնենք», – ասել է Ուիթքոֆը Fox News-ին տված հարցազրույցում։

 

Leave a Comment