Al-Beruniy․ գրոսմայստեր Արամ Հակոբյանը՝ Masters խմբի հաղթող – Armenia Today

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված Al-Beruniy շախմատի միջազգային մրցաշարի Masters խմբի առաջնությունում գրոսմայստեր Արամ Հակոբյանը հաղթող է դարձել, հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Հակոբյանն 9 հնարավորից վաստակել է 5,5 միավոր: Masters խմբում 5 միավորով լավագույն եռյակը եզրափակել է գրոսմայստեր Շանթ Սարգսյանը:

Challengers խմբում 6 միավորով երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը: Futures խմբում 6,5 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է միջազգային վարպետ Արթուր Դավթյանը։

Մրցաշարն անցկացվել է փետրվարի 12-ից 21-ը։

Կարդացեք նաև՝

Շախմատի Al-Beruniy մրցաշարում հայ շախմատիստները առաջատարների շարքում են

Leave a Comment