Տարածաշրջանային լարվածությունը, անվտանգային մարտահրավերներն ու աշխարհաքաղաքական զարգացումները շարունակաբար ազդում են Հայաստանի անվտանգության միջավայրի վրա։ Հանրային քննարկումներում էլ հնչում են տարբեր գնահատականներ, թե որ երկիրն է այսօր ավելի մեծ սպառնալիք ներկայացնում Հայաստանի համար՝ երկարաժամկետ ու ռազմավարական առումով։
Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանում՝ քաղաքացիներից հետաքրքրվելով, թե Հայաստանի անվտանգության համար ո՞ր երկիրն է ավելի մեծ սպառնալիք՝ Թուրքիա՞ն, թե՞ Ադրբեջանը։
Հարցման մասնակիցներից ոմանք նշել են, որ բոլորն են սպառնալիք: Քաղաքացիներից մեկի կարծիքով՝ ամենամեծ սպառնալիքներից մեկը երկրի ներսում առկա խնդիրներն են. «Նախ պետք է ուժեղ լինենք ինքներս, թուրքին երբեք չպետք է հավատալ, խաղաղություն չեն մուրում, պարտադրում են»:
Քաղաքացիների մեծամասնությունը սպառնալիք է համարել Ադրբեջանը:
«Ի՞նչ խաղաղություն, էդ հեքիաթներին չգիտեմ՝ ո՞վ է հավատում», – նշել է մեկ այլ քաղաքացի:
Մանրամասները՝ տեսանյութում:
