Արամ Հակոբյանը՝ Al-Beruniy շախմատի միջազգային մրցաշարի Masters խմբի հաղթող

Արամ Հակոբյանը՝  Al-Beruniy շախմատի միջազգային մրցաշարի Masters խմբի հաղթող

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը հաղթող է դարձել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված «Al-Beruniy» շախմատի միջազգային մրցաշարի «Masters» խմբում:
Արամը 9 հնարավորից վաստակել է 5.5 միավոր:

Նույն խմբում 5 միավորով լավագույն եռյակը եզրափակել է գրոսմայստեր Շանթ Սարգսյանը:

«Challengers» խմբում 6 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը:

«Futures» խմբում 6.5 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է միջազգային վարպետ Արթուր Դավթյանը։

Շնորհավորում ենք մեր շախմատիստներին և մաղթում հաջողություն առաջիկա մրցաշարերում:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment