Բանակցությունների հաջորդ փուլը կարող է լինել 3 շաբաթում․ Ուիթքոֆֆ

Բանակցությունների հաջորդ փուլը կարող է լինել 3 շաբաթում․ Ուիթքոֆֆ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը հայտնել է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ երեք շաբաթվա ընթացքում՝ հիմք դնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև եռակողմ հանդիպման համար։

«Ջարեդը և ես հույս ունենք երկու կողմերին ներկայացնել որոշ առաջարկներ, որոնք կհամախմբեն նրանց հաջորդ երեք շաբաթվա ընթացքում և, հնարավոր է, նույնիսկ կհանգեցնեն Զելենսկու և նախագահ Պուտինիհանդիպմանը, գուցե որոշ պահի՝ ԱՄՆ նախագահի հետ եռակողմ հանդիպմանը, կտեսնենք», – ասել է Վիտկոֆը Fox News-ին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ Թրամփը չէր մասնակցի եռակողմ հանդիպմանը, եթե վստահ չլիներ, որ այն կհանգեցնի համաձայնության և «լավագույն արդյունքի»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment