Եղանակը Հայաստանում և Արցախում փետրվարի 22-ին – Armenia Today

Փետրվարի 22-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևանում կեսօրին կանխատեսվում է 14-16, երեկոյան՝ 7-9 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է 5-9 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է 5-8 աստիճան։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է 6-10 աստիճան։

Լոռու մարզում սպասվում է 8-12 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 9-13 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է 5-8 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 13-16 աստիճան։

Արմավիրում սպասվում է 13-16 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի 5-8 աստիճան։ Սյունիքի մարզում սպասվում է 4-8 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկն սպասվում է 13 աստիճան։

Leave a Comment