Արթուր Ավետիսյանը դարձել է մարմնամարզության աշխարհի գավաթի հաղթող – Armenia Today

Հայաստանը ներկայացնող Արթուր Ավետիսյանը դարձել է Գերմանիայում անցկացվող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։

Հայաստանի հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ՝ Մամիկոն Խաչատրյանը, արծաթե մեդալ է նվաճել։

Աշխարհի գավաթի առաջին փուլն ընթանում է փետրվարի 17-23-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում։

Leave a Comment