ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի հետ համաձայնության գալու և Խամենեիին վերացնելու տարբերակները

ԱՄՆ վարչակազմը պատրաստ է քննարկել Իրանին ուրանի հարստացման «խորհրդանշական» թույլտվություն տալու առաջարկը, բայց նաև դիտարկում է Իրանի դեմ հարվածների և երկրի գերագույն առաջնորդի սպանության հնարավորությունը, հայտնում է Axios-ը։

Հրատարակության աղբյուրների համաձայն՝ Վաշինգտոնը պատրաստ է քննարկել Իրանին «խորհրդանշական» ուրանի հարստացման թույլտվություն տալը, եթե դա Թեհրանի համար միջուկային զենք մշակելու որևէ հնարավորություն չստեղծի։ Հրատարակությունը նշում է, որ ԱՄՆ-ի և Իրանի կողմից սահմանված «կարմիր գծերի» միջև կարող է լինել փոքր հնարավորություն՝ Իրանի միջուկային ներուժը սահմանափակելու և պատերազմը կանխող գործարք կնքելու համար։

Մի աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է ընդունել «նշանակալի գործարք»։ «Եթե իրանցիները ցանկանում են կանխել հարձակումը, նրանք պետք է մեզ առաջարկ անեն, որը մենք չենք կարող մերժել։ Իրանցիները շարունակում են բաց թողնել հնարավորությունները», – նշել է աղբյուրը՝ հավելելով, որ եթե Թեհրանը «խաղեր խաղա», ամերիկյան կողմը «կսպառի համբերությունը»։

Միևնույն ժամանակ, Պենտագոնը Թրամփին ներկայացրել է բազմաթիվ ռազմական տարբերակներ, այդ թվում՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դեմ ուղղակի հարված։ Մեկ սցենարը, ենթադրաբար, նախատեսում է Խամենեիի և նրա որդու՝ Մոջթաբայի վերացումը, ով համարվում է հավանական իրավահաջորդ:

Մի աղբյուր հաստատել է, որ Խամենեիի և նրա որդու սպանության ծրագիրը Թրամփին ներկայացվել է մի քանի շաբաթ առաջ:

Այսօր ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստում է հնարավոր միջուկային համաձայնագրի նախագիծ և առաջիկա օրերին մտադիր է այն ներկայացնել Միացյալ Նահանգներին։

Leave a Comment