Էստոնիան մինչև 600 բունկեր կգնի՝ Ռուսաստանի հետ սահմանն ամրացնելու համար


Միջազգային


Էստոնիան նախատեսում է գնել մինչև 600 բունկեր՝ Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով տեղակայելու համար։ Սա  կդառնա Բալթյան երկրների համատեղ  պաշտպանության նախագծի մաս:

Էստոնիան հայտարարել է մեծ թվով բունկերների ձեռքբերման մրցույթ՝ համագործակցելով Լատվիայի պաշտպանության նախարարության հետ։

Առաջին 28 բունկերների բաղադրիչներն արդեն իսկ մատակարարվել են Էստոնիա, իսկ դրանցից ինը արդեն տեղադրվել են երկրի հարավ-արևելքում։

Էստոնիայի պաշտպանական ներդրումների կենտրոնը հայտարարել է, որ ձեռք բերված փորձը թույլ է տալիս անցնել ավելի մեծածավալ գնումների։ 


Leave a Comment