Ո՞ւմ համար են  նորակառույց շենքերը. միֆ և իրականություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ո՞ւմ համար են  նորակառույց շենքերը. միֆ և իրականություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վերջին  տարիներին Հայաստանի, հատկապես Երևանի անշարժ գույքի շուկայում արձանագրվել է աննախադեպ ակտիվություն և շինարարական բում։ Մասնագետների գնահատմամբ՝ սա պայմանավորված է բարձր պահանջարկով։ 

Անշարժ գույքի ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունը նշում է, որ կար մեծ պահանջարկ եկամտահարկի վերադարձի մասին օրենքով պայմանավորված: Քաղաքացիները գույք էին ձեռք բերում  և եկամտահարկի վերադարձով հետ էին ստանում իրենց բանկին վճարված տոկոսները։

Սոցիալական ցանցերում տեսակետ է տարածվում, թե նորակառույց բնակարանները հիմնականում ձեռք են բերում օտարերկրացիները, մասնավորապես՝ Թուրքիայի քաղաքացիները։ Սակայն ոլորտի ներկայացուցիչների դիտարկմամբ՝ այս պնդումները որևէ փաստական հիմք չունեն։ Հարությունովի խոսքով՝ օրենքը չի սահմանափակում օտարերկրացիներին Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու հարցում, սակայն շուկայի վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիմնական գնորդները Հայաստանի քաղաքացիներն են։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2025թ. ընթացքում օտարերկրացիների կողմից իրականացվել է անշարժ գույքի գնման 254, վաճառքի՝ 1225 գործարք։ 2024թ. այդ ցուցանիշը բավական ցածր էր՝ գնման 166 և վաճառքի 214 գործարք է իրականացվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment