Իրանը հրապարակել է անցյալ տարվա վերջին երկրում բռնկված և մինչև այս տարվա հունվարի կեսերը շարունակված բողոքի ցույցերի ընթացքում զոհվածների ամբողջական ցուցակը։
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ կառավարությունը, հավատարիմ մնալով լիակատար թափանցիկության իր խոստմանը, հրապարակել է բողոքի ցույցերի ընթացքում զոհված 3117 մարդկանց, այդ թվում՝ 200 սպաների ամբողջական ցուցակը։
Ավելի վաղ Իրանի իշխանությունները հրապարակել էին ցույցերի ընթացքում զոհված 2986 մարդկանց ցուցակը։