Փետրվարի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում Բագրատյաց պողոտա-Եղիշե Թադևոսյան փողոցի խաչմերուկում բախվել են Jeep Compass և Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 մարդ, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ, իսկ անչափահասը՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Կայքը հայտնում է, որ բախման հետևանքով Jeep Compass-ը գլխիվայր։
