Սերբիան իր քաղաքացիներին հորդորում է հնարավորինս արագ հեռանալ Իրանից՝ անվտանգության իրավիճակի վատթարացման ֆոնին։
«Անվտանգության վիճակի վատթարացման պատճառով Սերբիայի Հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տրվում մոտ ժամանակահատվածում չայցելել Իրան։ Այժմ Իրանում գտնվողներին հորդորվում է հնարավորինս շուտ հեռանալ երկրից», – նշված է Սերբիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։