Խորհրդանշական գին է սահմանվել Վրաստանով Ադրբեջանից ՀՀ նավթամթերքի տեղափոխման համար

Վրաստանը խորհրդանշական գին է սահմանել Ադրբեջանից ՀՀ նավթամթերքի տեղափոխման համար։  Iravaban.net-ը տեղեկանում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության  տարածած հաղորդագրությունից:

Վրաստանը 2025 թվականի դեկտեմբերի սկզբին ապահովել էր իր տարածքով դեպի Հայաստան Ադրբեջանից նավթի մեկանգամյա անվճար տարանցումը: Հաջորդ խմբաքանակի տեղափոխումն իրականացվել է ատանդարտ սակագնով։

Սակագների հարցը եղել է Վրաստանի էկոնոմիկայի  նախարար Մարիամ Կվրիվիշվիլու և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի քննարկման գլխավոր թեման:

Leave a Comment