ԵԱՏՄ երկրների բիզնեսները շուտով կկարողանան ֆինանսական աջակցություն ստանալ Ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում կոոպերացիոն նախագծերի իրականացման համար։ Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նաիրա Կարապետյանը՝ մեկնաբանելով մեխանիզմի գործարկումն ու ակնկալվող արդյունքները։
2025 թվականի վերջում եվրասիական «հնգյակի» պետությունների կառավարությունների կողմից ընդունվել է համապատասխան հանձնարարական։ Միջոցառումը բիզնեսներին հնարավորություն կտա գտնել նոր գործընկերներ և ընդլայնել գյուղատնտեսական արտադրանքի իրացման շուկաները։