Հայաստանը ՌԴ քաղաքացիների համար փետրվարի 23-ի հանգստյան օրերին ամենապահանջված արտասահմանյան ուղղությունների տասնյակում է

Հայաստանը ՌԴ քաղաքացիների համար փետրվարի 23-ի հանգստյան օրերին ամենապահանջված արտասահմանյան ուղղությունների տասնյակում է, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Ռուսաստանի տուրինդուստրիայի միությանը (ՌՏՄ)։

Արտասահմանյան ուղղությունների շարքում առաջատարը շարունակում է մնալ Թուրքիան (28%), որին հաջորդում են Արաբական Միացյալ Էմիրությունները (18%) և Չինաստանը (13%)։ Նրանցից հետո ցանկում ընդգրկված են Ուզբեկստանը, Հայաստանը, Թաիլանդը, Տաջիկստանը, Ղազախստանը, Մալդիվները և Վիետնամը։

Տվյալները հիմնված են Мой агент հարթակի միջոցով ավիատոմսերի վաճառքի վրա։

Leave a Comment