Երևանի 3 շրջանում փոշու մակարդակը գերազանցել է նորման

Երևանի 3 շրջանում փոշու մակարդակը գերազանցել է նորման

21 փետրվարի 2026 – 12:22 AMT

PanARMENIAN.Net – Երևանի 3 շրջանում փոշու մակարդակը գերազանցել է նորման: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է 2026 թվականի փետրվարի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Երևանում մթնոլորտային օդի որակի մշտադիտարկման արդյունքները։

Կենտրոն վարչական շրջանում գերազանցումը գրանցվել է ամբողջ շաբաթվա ընթացքում։ Շենգավիթում շեմը գերազանցվել է փետրվարի 11-ին և 15-16-ը, Արաբկիրում՝ փետրվարի 14-ին:

Նոր Նորք վարչական շրջանում նշված ժամանակահատվածում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում չի արձանագրվել։

Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները դիտարկվող օրերին չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։

Leave a Comment