Արթուր Դավթյանը վնասվածքի պատճառով չի մասնակցում Աշխարհի գավաթի մրցումներին, 4 մարմնամարզիկ եզրափակչում է

Օլիմպիական փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի մրցաշարին:

Գերմանիայի Կոտբուս քաղաքում փետրվարի 17-23-ն անցկացվող աշխարհի գավաթի խաղարկությունում Արթուր Դավթյանը պետք է մասնակցեր հենացատկի վարժության որակավորման փուլին, բայց ծնկի վնասվածքի պատճառով մրցահարթակ դուրս չի գա:

Հայաստանի առաջատար մարմնամարզիկը մասնակցել է օղակների վարժության որակավորման փուլին և 13.700 միավորով եզրափակչում է:

Մեր հավաքականից աշխարհի գավաթի երազափիչ են դուրս եկել նաև Մամիկոն Խաչատրյանը, Համլետ Մանուկյանը և Արթուր Ավետիսյանը:

Մամիկոն Խաչատրյանը և Համլետ Մանուկյանը դուրս են եկել նժույգ թափեր վարժության եզրափակիչ: Մամիկոն Խաչատրյանը որակավորման փուլը երկրորդ տեղով է ավարտել և վաստակել 14.966 միավորով: Համլետ Մանուկյանը եզրափակիչ է դուրս եկել 3-րդ տեղով՝ վաստակելով 14.866 միավոր:

Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում ամենաբարձր միավորն է վաստակել որակավորման փուլում՝ 14.300:

Leave a Comment