«Նպատակը՝ Հայաստանում բենզինի գնի էժանացում բեմադրելն է»․ Հակոբ Բադալյան

«Նպատակը՝ Հայաստանում բենզինի գնի էժանացում բեմադրելն է»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանից դեպի Հայաստան բենզինի արտահանման համար սահմանել է տարանցման սիմվոլիկ գին: Հայաստանի տարածքային կառավարման նախարարը շնորհակալություն է հայտնել Վրաստանին դրա համար:

Այս հանգամանքը ևս մեկ անգամ հաստատում է այն պարզ իրողությունը, որ ադրբեջանական բենզինը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական պատմություն է, որի նպատակը Հայաստանում բենզինի գնի էժանացում բեմադրելն է, ինչն էլ դառնում է իշխանության քարոզչությանն առանցքային աջակցություն:

Հակառակ պարագայում, Վրաստանն ինչո՞ւ է սահմանում սիմվոլիկ գին, եթե մենք գործ ունենք տնտեսական գործընթացի հետ: Վրաստանն ինչո՞ւ նույն սիմվոլիկ գինը չի սահմանում դեպի Հայաստան այլ տարանցումների համար: Դե, եթե սիմվոլիկ՝ սիմվոլիկ, բոլորի համար էլ սահմանեք նույնը:

Եվ բնականաբար հարց է առաջանում, թե որքա՞ն պետք է մնա այդ գումարը սիմվոլիկ: Մինչդև Հայաստանի ընտրության ավա՞րտը, թե մինչև Հայաստանի հանրության՝ ամենայն ադրբեջանականի հանդեպ լիակատար ադապտացիան»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան

Leave a Comment