Էկոպարեկային ծառայության տեղամասային պետը ոչ սթափ վարելու պատճառով զրկվել է իրավունքից․ ԶԼՄ

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետ Արտյոմ Խաչատրյանը զրկվել է վարորդական իրավունքից անսթափ վարելու պատճառով, գրել է Shamshyan.com-ը։

ՆԳՆ-ն Armenia Today-ին ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է տեղեկությունը՝ նշելով, որ մարդկանց անձնական տեղեկությունները հրապարակման ենթակա չեն։

Կայքի տեղեկություններով՝ փետրվարի 20-ին պարեկները ծառայության ընթացքում կանգնեցրել են պաշտոնյայի «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան, սակայն նա ավտոմեքենան կայանելուց հետո փորձել է դիմել փախուստի։

Պարեկները նրան ենթարկել են վարչական պատասխանատվության․ պարզելով, որ սթափ չէ, զրկել են վարելու իրավունքից։

 

Leave a Comment