Սիրիան միավորվում է. Դոնալդ Թրամփ


Միջազգային


Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան բացառիկ աշխատանք է կատարում, – Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Իրականում, Սիրիայի նախագահը, որին ես ինձ հետ բերեցի, հիանալի աշխատանք է կատարում: Նա կոշտ մարդ է, ոչ թե մեղմ, հակառակ դեպքում նա չէր հաջողի: Սիրիան միավորվում է, իսկապես լավ է միավորվում, և ալ-Շարաան մինչ օրս շատ լավ է վերաբերվել քրդերին։

Նա ուժեղ և կոշտ մարդ է: Ես երեկ խոսեցի նրա հետ, և մենք քննարկեցինք բանտերի իրավիճակը: Այս բանտերում պահվում են աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչներից մի քանիսը: Ալ-Շարաան հետևում է այս գործընթացին»,-նշել է Թրամփը:

Սիրիայի կառավարության և  քրդերի միջև փետրվարի 2-ին ուժի մեջ մտած հրադադարի և ինտեգրման համաձայնագրի համաձայն՝ նախկինում քրդերի վերահսկողության տակ գտնվող բոլոր վարչական և ռազմական կառույցները, սահմանային անցակետերը և նավթահանքերը հանձնվել են Սիրիայի կառավարությանը։


Leave a Comment