ԱԱԾ-ն փորձել է մեղմել Նիկոլի մեղքը, բայց չի ստացվել



ԱԱԾ-ն արձագանքել է Հայաստանում հայտնված ադրբեջանցիների խնդրին՝ հայտնելով, որ Հայաստան այցելած ազգությամբ ադրբեջանցիները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, ովքեր ՀՀ են այցելել նաև նախկինում` 2013 ու 2014 թվականներին:

ԱԱԾ-ի տարածած հայտարարությունն ակնհայտորեն կոչված է՝ մեղմելու հասարակության մեջ առկա այն սուր արձագանքը, որոնք ի հայտ եկան հատկապես այն բանից հետո, երբ ադրբեջանցիները հայտնվել էին Ամասիայում ու «հիշել իրենց հոր հարսանիքը». տանուտիրոջ նման էին իրենց պահել, ազատորեն զրուցել պարեկների հետ ու հույս հայտնել, որ կվերադառնա իրենց «տները»:

Հարց է առաջանում՝ այն, որ այդ ադրբեջանցիները ՌԴ քաղաքացիներ են եղել, կարո՞ղ է արդարացնել այն պահվածքը, որ նրանք դրսևորել են Իլհամի պատվերով: Ակնհայտ է, որ ադրբեջական հատուկ ծառայությունների կողմից ուղղորդված այդ անձանց նպատակն այսպես կոչված ջերմաստիճանի ստուգումն է եղել. ուզում են տեսնել՝ ինչ հանրային արձագանք կլինի, եթե ասենք հենց վաղվանից Նիկոլը Հայաստանի դռներն Իլհամի հպատակների առաջ բացի:

Ինչ վերաբերում է 2013-14թթ.-ին կատարած այցին, որի մասին ԱԱԾ-ն շեշտել է՝ փորձելով մեղմել Նիկոլի մեղքը, ապա հաջորդ հարցն է առաջանում՝ այդ թվականներին է՞լ էին նույն այդ ադրբեջանցիներն իրենց նման կերպ պահում, թե՞ շատ ավելի կաշկանդված էին՝ հասկանալով, թե ուր են գտնվում:

Խնդիրը թերևս ոչ այնքան ադբեջանցիների հայտնվելն է Հայաստանում, թեպետ դա ևս լրջագույն հարցեր է առաջացնում, որքան այն, թե ինչպես են նրանք այստեղ իրենց պահում ու իրենց այդ սանձարձակ պահվածքով ինչ մեսիջներ են հղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment