Ռումինական «ՈւՏԱ Արադի» գլխավոր մարզիչ Ադրիան Միխալչան խոստովանել է, որ ցավում է թիմի եզրային հարձակվող Վալենտին Կոստակեի հեռանալու կապակցությամբ՝ ընդգծելով, որ տրանսֆերից հետո իրենց կազմում լուրջ բաց է առաջանում։
27-ամյա ռումինացի ֆուտբոլիստը լքում է Ռումինիայի Սուպերլիգան և կարիերան կշարունակի Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Նոայի» կազմում։
Արդեն հայտնի են նաև գործարքի ֆինանսական մանրամասները. ակումբը որպես փոխհատուցում կստանա 200 հազար եվրո, իսկ Կոստակեի աշխատավարձը հայկական թիմում կկազմի ամսական 30 հազար եվրո։
Ընթացիկ՝ 2025/26 մրցաշրջանում նա Սուպերլիգայում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Նշենք, որ ըստ Transfermarkt հեղինակավոր պորտալի՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 1 մլն եվրո։