Եղանակը Հայաստանում և Արցախում փետրվարի 21-ին – Armenia Today

Փետրվարի 21-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևանում կեսօրին կանխատեսվում է 13-15, երեկոյան՝ 6-8 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է 3-7 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է 5-8 աստիճան։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է 6-10 աստիճան։

Լոռու մարզում սպասվում է 12-15 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-15 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է 3-6 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 12-14 աստիճան։

Արմավիրում սպասվում է 12-15 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի 4-7 աստիճան։ Սյունիքի մարզում սպասվում է 3-6 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկն սպասվում է 11 աստիճան։

Leave a Comment