Iravaban.net-ը շարունակում է «Ոստիկան հայուհիներ» նախագիծը, որի շրջանակում զրուցել ենք ՀՀ ՆԳ նախարարության ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ՀԱԴՈՒՀԴՊԲ քրեական ոստիկան, ոստիկանության լեյտենանտ Մարինե Այվազյանի հետ։
Լեյտենանտը, նախկինում առանձնապես առնչություն չունենալով ոստիկանության համակարգի ներքին գործառույթներին, տեղեկացել է, որ քրեական ոստիկանությանը զուգահեռ ձևավորվելու է նաև կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչություն։ Ուսումնասիրելով ոլորտը՝ նա որոշել է դիմել։
Կիբեռհանցագործությունները զարգանում և փոփոխվում են գրեթե ամեն օր՝ պարտադրելով իրավապահներին նույնքան արագ ու ճկուն արձագանքել նոր մարտահրավերներին։ Ֆիշինգից և ներդրումային խարդախություններից մինչև սոցիալական ցանցերի և էլեկտրոնային հաշիվների հափշտակումներ՝ թվային միջավայրում սպառնալիքները բազմազան են և հաճախ՝ անդրսահմանային։ Կիբեռհանցագործությունների դեմ արդյունավետ պայքարը պահանջում է տեխնիկական, վերլուծական և իրավական գիտելիքների համադրում, ինչպես նաև միջազգային համագործակցություն և քաղաքացիների բարձր իրազեկվածություն։
Մանրամասները՝ տեսանյութում։