Աջափնյակում կրակոցների գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվում

Աջափնյակում կրակոցների գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվում

Փետրվարի 18-ին Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվում են քննչական գործողություններ: Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Քննչական կոմիտեից։ 

Աջափնյակ վարչական շրջանում կրակոցների հետևանքով զոհվել էր մեկ մարդ, վիրավորվել էին մի քանիսը։ Քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել։ Ձերբակալման որոշում էր կայացվել։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment