Երևանում խոշոր խուզարկություններ են՝ Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների գործով



Երևանում շուրջ 40 հասցեներում խուզարկություններ են իրականացվում։ Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնում են ՆԳՆ-ից։

ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի ծառայողների հետ մայրաքաղաքի շուրջ 40 հասցեներում իրականացնում են խուզարկություններ։ Խուզարկությունները նախօրեին Աջափնյակում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ վարույթով են իրականացվում։

Փետրվարի 18-ին Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվում են քննչական գործողություններ: Հայտնել են Քննչական կոմիտեից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment