«Իշխանության առաջնահերթությունը ոչ թե քաղաքացին, այլ սեփական աթոռն է»․ Քրիստինե Վարդանյան

«Իշխանության առաջնահերթությունը ոչ թե քաղաքացին, այլ սեփական աթոռն է»․ Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3.3 անգամ (63 մլրդ-ից հասնելով ավելի քան 210 մլրդ դրամի): Բայց ի՞նչ է ստացել հերոս հարկատուն սրա դիմաց.

Հանցավորության աճ. Զենքի գործադրմամբ հանցագործություններն աճել են 2.9 անգամ, սպանության փորձերը՝ 3.6 անգամ:
Թմրահամաճարակ. Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն աճել է շուրջ 6 անգամ:

Ինչո՞ւ է այս պատկերը, որովհետև իշխանության առաջնահերթությունը ոչ թե քաղաքացին, այլ սեփական աթոռն է»։

Leave a Comment