Բուկայո Սական երկարաձգել է պայմանագիրն «Արսենալի» հետ

Լոնդոնի «Արսենալի» եզրային հարձակվող Բուկայո Սական երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։ Կողմերի միջև նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2031 թվականը։

​Ավելի վաղ մամուլում շրջանառվում էին լուրեր, որ նոր պայմանագրով անգլիացու աշխատավարձը զգալիորեն կբարձրանա։ ​Ընթացիկ մրցաշրջանում, սական բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի արժեքը կազմում է 130 մլն եվրո:

«Արսենալը» վաստակել է 58 միավոր և գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: «Մանչեսթեր Սիթին» հետ է մնում 5 միավորով, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել:

Leave a Comment