Պատմության ամենաթանկարժեք 15 քարն ու զարդը

Պատմության ամենաթանկարժեք 15 քարն ու զարդը

Աշխարհում կան գոհարներ, որոնց արժեքը չափվում է ոչ միայն միլիոններով, այլև պատմությամբ, լեգենդներով և մարդկային երազանքներով։ Պատմության ընթացքում ստեղծվել են զարդեր, որոնց արժեքը հասել է պարզապես անհավատալի գների։ Ահա աշխարհի ամենաթանկարժեք և զարմանահրաշ 15 գոհարները, որոնք կարող են բառացիորեն «շունչդ կտրել»։

1. Հոուփ ադամանդ – 250 մլն դոլար

Աշխարհի ամենահայտնի ադամանդը, որի քաշը 45.52 կարատ է։ Այն դարձել է նաև Տիտանիկ ֆիլմի «Heart of the Ocean» կախազարդի ներշնչանքը։ Այսօր այն ցուցադրվում է Վաշինգտոնի Smithsonian Museum of Natural History թանգարանում։

2. Peacock բրոշ – 100 մլն դոլար

Ստեղծվել է Graff Diamonds ընկերության կողմից։ Այն ունի ավելի քան 1300 ադամանդ՝ տարբեր գույների, և համարվում է ոչ միայն թանկ, այլ նաև էթիկապես «պատասխանատու» զարդ։

3. Wittelsbach-Graff ադամանդ – 80 մլն դոլար

Եվրոպական արքայական ընտանիքների գանձերից մեկն է՝ նախկինում զարդարելով Հաբսբուրգների թագը։

4. Pink Star ադամանդ -71 մլն դոլար

1999 թվականին հայտնաբերված այս քարը արդյունահանվել է De Beers ընկերության կողմից և համարվում է երբևէ հայտնաբերված ամենամեծ վառ վարդագույն ադամանդը։ Վարդագույն ադամանդների հայտնի սիրահարներից են նաև Ջենիֆեր Լոպեսը և Աննա Կուռնիկովան։

5. Oppenheimer Blue ադամանդ – 57.5 մլն դոլար

Ամենամեծ վառ կապույտ ադամանդներից մեկը, որը անվանվել է իր սեփականատիրոջ պատվին։

6. Memory of Autumn Leaves և Dream of Autumn Leaves – 57 մլն դոլար

Աշխարհի ամենաթանկ ականջօղերը՝ բաղկացած կապույտ և վարդագույն ադամանդներից։

7. L’Incomparable ադամանդե վզնոց – 55 մլն դոլար

407 կարատ քաշով այս դեղին ադամանդը գրեթե ձվի չափ է և համարվում է եզակի։

8. Winston Pink Legacy – 50 մլն դոլար

Այս վարդագույն ադամանդը պատկանում էր Harry Winston ընկերությանը և ռեկորդ սահմանել իր արժեքով։

9. Blue Moon of Josephine – 48 մլն  դոլար

Հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում և վաճառվել ռեկորդային գնով։

10. Graff Pink ադամանդ – 46 մլն դոլար

60 տարի շուկայում չեր հայտնվել, ինչն էլ ավելի մեծ հետաքրքրություն առաջացրել։

11. Princie ադամանդ – 39 մլն դոլար

18-րդ դարի թագավորական գանձ, որի վաճառքը նույնիսկ իրավական վեճերի պատճառ է դարձել։

12. Մարի Անտուանետայի մարգարիտ – 36 մլն դոլար

Պատկանել է Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետաին և վաճառվել է Sotheby’s աճուրդում։

13. Orange ադամանդ – 35 մլն դոլար

Աշխարհի ամենամեծ նարնջագույն ադամանդներից մեկը։

14. De Grisogono ադամանդե վզնոց – 33 մլն դոլար

Ունի 163 կարատանոց կենտրոնական քար՝ բացառիկ հազվադեպությամբ։

15. Zoe ադամանդ – 32 մլն դոլար

Գնել է միլիարդատեր Joseph Lau-ն և անվանել իր դստեր պատվին։

Leave a Comment