Ուկրաինան պատրաստ է իրական փոխզիջումների. Զելենսկի


Միջազգային


Ուկրաինան պատրաստ է իրական զիջումների։ Այս հայտարարությունն արել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ում։

«Մենք պատրաստ ենք իրական զիջումների։ Բայց ոչ թե մեր անկախության և ինքնիշխանության հաշվին զիջումների», – գրել է նա։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի քայլը զիջումների գնալու պատրաստակամությունն է։ Կիևը պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ՝ հիմնվելով «կանգնել այնտեղ, որտեղ կանգնած ենք» սկզբունքի վրա, ընդգծել է քաղաքական գործիչը։

Զելենսկին նաև հարցրել է, թե ինչ զիջումների է պատրաստ գնալ Ռուսաստանը։


Leave a Comment