Վանաձորում բախվել են «Skoda»-ն և «Opel»-ը․ կա վիրավոր



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Երեկ՝ փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում բախվել են «Skoda» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment