20 փետրվարի 2026 – 17:04 AMT
PanARMENIAN.Net – Փոսերի հետևանքով տուժած վարորդներին քաղաքապետարանը չի փոխհատուցելու: Այդ մասին ասուլիսում ասել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, հայտնում է Aysor.am-ը:
«Ո՞րն է պատասխանատու վարքագիծը, ձյուն է եկել, աղ ենք լցրել և փոսեր են գոյացել։ Այսինքն, կա՛մ պետք է ձյունը չմաքրվեր, կա՛մ… Ես ուզում եմ հասականալ, թե որն է դրա պատասխանատվությունը։ Ստեղծված բնական իրավիճակով պայմանավորված եղել են փոսեր։ Ցավոք, քաղաքապետարանը փոխհատուցման ընթացակարգ չունի»,-ասել է Փամբուխչյանը։
Նա նաև ասել է, որ Երևանում փոսալցման աշխատանքների կազմակերպման ընթացքում բիտումի պակաս չի եղել, բայց եղել են թերացումներ:
Հանրության շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել մեծաքանակ փոսերի առկայությունը Երևանի փողոցներում, որոնք ի հայտ են եկել ձյունը հալվելուն պես: