Գուրգեն Արսենյանը և Անդրեյ Վորոբյովը քննարկել են հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցությունը

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը համատեղ ծրարգրերի իրականացման շուրջ մտքեր է փոխանակել Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Մոսկվայի մարզի միջև առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում միջտարածաշրջանային համագործակցության խորացման հեռանկարները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Արսենյանը կարևորել է փոխադարձ ներդրումային նախագծերի իրականացման անհրաժեշտությունը։
Վորոբյովն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ապահովել քննարկված հարցերի շուրջ ակտիվ համագործակցություն։

Leave a Comment