Հեղիանակավոր The New York Times-ը գրում է, որ Դոլանդ Թրամփի ընկերները պատերազմի ֆոնին սկսել են աննկատ կերպով վերադարձնել բիզնեսը Ռուսաստան։
Հրապարակումը հաղորդում է, որ Տեխասից ներդրող Ջենթրի Բիչը, որը կապեր ունի Թրամփի ընտանիքի հետ, անցյալ աշնանը աննկատելիորեն պայմանագիր է կնքել ռուսական էներգետիկ հսկա «Նովատեկ»-ի հետ։ Սա համատեղ նախագիծ է Ալյասկայում բնական գազի մշակման համար՝ օգտագործելով Մուրմանսկի մարզում գտնվող «Նովատեկ»-ի օբյեկտում կառուցվող շարժական հեղուկացված բնական գազի գործարանը։
NYT-ը ընդգծում է, որ սա 2022 թվականից ի վեր ամերիկացի ներդրողի կողմից խոշոր ռուսական ընկերության հետ նոր բիզնես նախագիծ կնքելու առաջին հայտնի դեպքն է։ Գործարքը կնքվել է Ուկրաինայում շարունակվող պատերազմի և Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների պայմաններում։
