Փետրվարի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
Բաքվի «դատարանն» Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։
ԱՄՆ-ի առաջնորդած Խաղաղության խորհրդի առաջին նիստին մասնակցել են նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները:
Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցները կոչ են արել ՀՀ իշխանություններին դադարեցնել եկեղեցու հանդեպ հալածանքները:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դուրս է գրվել հիվանդանոցից, տնային կալանքը կանցնի կեցավայրում:
Դատախազության և կառավարության մոտ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ ի պաշտպանություն եկեղեցու:
Երևանում կրակոցներ են հնչել, կա մեկ զոհ:
ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվն է հրապարակվել՝ շուրջ 2 միլիոն 489 հազար:
«ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարել է շարժման քաղաքական հայտի մասին:
Ադրբեջանը պնդել է, որ հունվարին Հայաստան է արտահանել 2,4 մլն դոլարի նավթամթերք:
Օնլայն տաքսու վարորդները ակցիայի միջոցով պահանջել են գանձվող տոկոսի նվազեցում և օրինական աշխատելու հնարավորություն
Վարազդատ Լալայանը Հայաստանի ծանրամարտի առաջնությունում 110 և ավելի քաշային կարգում չեմպիոն է դարձել:
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Ժնևում բանակցել են ուկրաինական կարգավորման շուրջ:
Չարլզ III-ի տիտղոսներից զրկված կրտսեր եղբայրը՝ Էնդրյուն, ձերբակալվել, այնուհետ ազատ է արձակվել։
