Աջափնյակի կրակոցների գործով ձերբակալված կա. դատախազությունը մանրամասներ է հայտնել

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում փետրվարի 18-ին հնչած կրակոցների դեպքով հարուցված քրվարույթի շրջանակում դատախազությունը 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հայտարարել, Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։

«Վերջինիս ձերբակալելու որոշում է կայացվել»,-փոխանցեց դատախազության ներկայացուցիչը։

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցում տեղի էր ունեցել զանգվածային ծեծկռտուք և կրակոցներ, որի հետևանքով 45-ամյա Արսեն Վարդանյանը մահացել էր, ևս վեց անձինք վիրավորվել էին։ Դեպքը, ըստ նախնական տեղեկությունների, տեղի էր ունեցել կենցաղային հարցերի շուրջ վեճի հողի վրա և դրան մասնակցել էր շուրջ չորս տասնյակ մարդ ։

ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել սպանության, սպանության փորձի, խուլիգանության և հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով ։

Leave a Comment