Aurora News | Լուրերը մեկ տողով. Տրանսպորտային նախագծեր, կրթության շուրջ հայտարարություններ և միջազգային օրակարգ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:

• «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման նախագծային բոլոր փորձաքննություններն ավարտվել են։ Տեղեկացնում է Քաղաքապետի Տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

• Արմեն Փամբուխչյանը  նաև հայտնել է, որ այս տարի փոսալցման աշխատանքները մայրաքաղաքում մեկնարկել են ավելի վաղ՝։

• ԿԳՄՍ նախարարությունը հերքել է 231 դպրոց փակելու մասին տեղեկությունները՝ դրանք որակելով ապատեղեկատվություն։ Գերատեսչությունը վստահեցնում է, որ շարունակվում են դպրոցաշինության ծրագրերը։

• Դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ուսումնասիրություն է սկսել մաքսային ծառայության նախկին պաշտոնյայի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ։ 

• Արշակ Սրբազանի Փաստաբանը հայտարարել է, որ քննչական մարմինը կասկածի տակ չի դրել տարածված տեսանյութի իսկությունը։ Թմրանյութերի գործով ներկայացվել է վերաքննիչ բողոք։

• Ֆրանսիայի նախագահը մայիսին երկօրյա այցով կժամանի Երևան։ Նա կհանդիպի Հայաստանի վարչապետի հետ և կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

• Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը և ԱՄՆ-ի հետ շփումների արդյունքները։

• Թուրքիայում գործող նավթավերամշակման գործարանը սկսել է կրճատել ռուսական հում նավթի գնումները։ Ձեռնարկությունը փնտրում է այլընտրանքային մատակարարներ։

Leave a Comment