Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երիցագույն միաբաններից Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանը կյանքի 85-րդ տարում երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է փետրվարի 20-ին, տեղեկացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
Ըստ մահազդի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի միաբանությունը խորապես սգում են բարեհիշատակ Սրբազան Հոր մահը և աղոթում նրա հոգու հանգստության համար:
