Լավրովը և Արաղչին քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը



Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ հաշվի առնելով Ժնևում կայացած ամերիկա-իրանական անուղղակի շփումների արդյունքները, հայտնում է ՏԱՍՍ-ը:



«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ներկա իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ հաշվի առնելով ժնևյան հարթակում կայացած ամերիկա-իրանական անուղղակի շփումների արդյունքները», – ասվում է ՌԴ ԱԳՆ Telegram-ալիքում զետեղված հաղորդագրության մեջ։ «Ռուսական կողմից վերահաստատվել է աջակցությունը բանակցային գործընթացին, որն ուղղված է արդար քաղաքական-դիվանագիտական լուծումների որոնմանը՝ հարգելով Իրանի օրինական իրավունքները՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի սկզբունքներին համապատասխան»։


Դիվանագիտական գերատեսչությունից հայտնել են նաև, որ անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի առանձին հարցերի, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։


Հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment