«Անգամ քաղաքապետի հանձնարարածը չէր կատարվել». լրագրողը՝ Արմեն Փամբուխչյանին

«Անգամ քաղաքապետի հանձնարարածը չէր կատարվել». լրագրողը՝ Արմեն Փամբուխչյանին

Շարունակելով փոսալցման թեման՝ լրագրողներից մեկը հիշեցրեց գործակարգավարական վերջին խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանի նկատողությունը՝ ուղղված Շենգավիթի թաղապետին: «Ակնհայտորեն, քաղաքապետի առաջադրանքն էլ չէին կատարել»,- հնչեցրեց լրագրողը: Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն ասաց, որ ցանկացած մարդ, պաշտոնյա, ունեն թերացումներ. «Շիրակի փողոցում, այնուամենայնիվ, ժամանակավոր փոսալցումներ իրականացվել էին… Բնականաբար, եթե թերացումներից խոսենք, բոլորս էլ ունենք: Ֆորս մաժորային իրավիճակ է եղել. նախապատրաստվածությունն այնպիսին էր, այնպես էր պլանավորած, որ պետք է այս աշխատանքները սկսենք մարտի մեկից տասն ընկած հատվածում, բայց եղել է այնպես, որ խնդիր է առաջացել, որ սկսել ենք փետրվարի տասնհինգից»,- հավելեց փոխքաղաքապետը:

Leave a Comment