Արարատի մարզում ՃՏՊ-ի հետևանքով մահացել է ՊՆ ծառայող․ ԶԼՄ – Armenia Today

ՀՀ պաշտպանության նախարարության ծառայողը BMW մակնիշի ավտոմեքենայով բախվել է ծառերին, հողաթմբերին, մոտ 25 մետր շրջվելով՝ հայտնվել բնակչի հողամասում, հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդը տեղում մահացել է։ Կայքի տեղեկություններով՝ 20-ամյա Մանվել Մ.-ն ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասում և վարորդական իրավունք չի ունեցել։

Shamshyan.com-ը մանրամասնում է, որ վթարը տեղի է ունեցել փետրվարի 20-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Երևան-Երասխ մայրուղում՝ Երասխի ուղղությամբ։ Նշվում է, որ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել:

Armenia Today-ը հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ միջադեպի տեղեկատվության և մանրամասների հաստատման համար, սակայն դեռևս պատասխան չի ստացել:

Leave a Comment