Թող այս սուրբ օրը յուրաքանչյուր ընտանիք լցվի խաղաղությամբ. «Քոչարի» կուսակցության շնորհավորական ուղերձը՝  Խդրնաբինի առթիվ


ՔՈՉԱՐԻ Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք կուսակցության շնորհավորական ուղերձը Եզդի ժողովրդին՝  Խդրնաբինի առթիվ:

 

«Սրտանց շնորհավորում ենք եզդի մեր հայրենակիցներին Խդրնաբինի լուսավոր և օրհնաբեր տոնի առթիվ։

 

Այս տոնը խորհրդանշում է հավատքի ամրությունը, բարության հաղթանակը, սիրո և ընտանեկան համերաշխության արժեքները։ Խդրնաբինը դարերի խորքից եկող հոգևոր ժառանգություն է, որը միավորում է համայնքը, ամրապնդում ազգային ինքնությունն ու փոխանցում սերունդներին հավատարմության և բարոյականության բարձր գաղափարներ։

 

Թող այս սուրբ օրը յուրաքանչյուր ընտանիք լցվի խաղաղությամբ, առողջությամբ և բարօրությամբ։ Թող ձեր տներում միշտ տիրի ջերմություն, համերաշխություն և հույս, իսկ համայնքը շարունակի իր կարևոր դերն ու տեղն ունենալ մեր հասարակության մշակութային բազմազանության և փոխադարձ հարգանքի ամրապնդման գործում։

 

Մաղթում ենք խաղաղ երկինք, ստեղծագործ աշխատանք և անսասան հավատ ապագայի նկատմամբ։

 

Շնորհավոր Խդրնաբին։

 

ՔՈՉԱՐԻ Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք կուսակցություն»:

Leave a Comment