Արշակ Սրբազանը փաստացի տուժողի կարգավիճակ ունի․ Արսեն Բաբայան 

20 Փետրվարի, 2026

 

Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերի վերաբերյալ դեռևս նոյեմբերից սկսած իմ կողմից միջազգային փորձաքննություններ նշանակելու ուղղությամբ աշխատանքներ էր իրականացվում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին հրավրիված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։

«Ստացվել է արդեն երեք պետություններից փորձագետների եզրակացություններ: Ուզում եմ ասեմ, որ էլի կան պետություններ, որոնցից դեռ սպասում ենք եզրակացություններ, բայց երեքը կարծում եմ բավարար էր, որպեսզի մենք արդեն հնարավորություն ունենայինք դրա մասին խոսելու: Ուզում եմ խոսքս սկսել հատկապես այս ամսի 15-ին իմ հայտարարությունից հետո քննչական կոմիտեի կողմից կատարված հայտարարության վերաբերյալ։

Իմ Հայտարարությունից հետո, որ երեք միջազգային փորձաքննությունների եզրակացություններն արդեն կան, Քննչական կոմիտեն ինձ համար շատ զարմանալի նաև տարօրինակ մի հայտարարություն արեց, մոտավորապես նշելով, թե գիտեք ինչ, քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներից դուրս իրականացված փորձաքննությունները, դրանք ապացուցողական բնույթի նշանակություն չունեն և այլն, և այլն, և այլն: Հլը մի բան էլ փորձեց նորից խոսել այն մասին, թե իրենց կողմից նշանակված կամ իրականացված փորձաքննությունով հաստատվել է, թե իբր տեսագրության մեջ պատկերված անձը Արշակ Սրբազանն է»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment