Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթել է «ԱԶ Ալկմարին»

Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթել է «ԱԶ Ալկմարին»

20 փետրվարի 2026 – 12:20 AMT

PanARMENIAN.Net – Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Նոան» Երևանում 1:0 հաշվով հաղթել է նիդերլանդական «ԱԶ Ալկմարին»։

Միակ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:

Պատասխան խաղը կայանալու է փետրվարի 26-ին Նիդերլանդներում։ «Նոայի» և «ԱԶ Ալկմարի» զույգի հաղթողը 1/8 եզրափակիչում մրցելու է Աթենքի ԱԵԿ-ի (Հունաստան) կամ Պրահայի «Սպարտայի» (Չեխիա) դեմ։

Խաղից առաջ «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խոստացել էր, որ թիմն ամեն ինչ կանի հայ երկրպագուներին ուրախացնելու համար:

«Նոան» առաջին հայկական ակումբն է, որը հանդես է գալիս եվրագավաթների փլեյ-օֆֆում։

Leave a Comment